25/07/2019 12:31
Մաքսային գործառույթների առումով իրավիճակը Բագրատաշենում գնահատում եմ բավարար.Դավիթ Անանյան
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում Aysor.am-ի հարցին ի պատասխան ամփոփեց երեկ Բագրատաշենի մաքսատուն կատարած այցի արդյունքները:
«Որպես ՊԵԿ նախագահ՝ մաքսային գործառույթների առումով Բագրատաշենում իրավիճակը գնահատում եմ բավարար», - ասաց Անանյանը:
Նա ընդգծեց, որ դիտարկվել է մաքսատան ամբողջ աշխատանքը, հասկացել են, թե ինչ խնդիրներ են առկա:
«Գործառութային առումով խոշոր թերություններ չկան, կան կադրեր և որոշակի տեխնիկական հնարավորություններ ավելացնելու խնդիրներ, որը մեր կողմից արդեն գործարկվել էր: Մրցույթը արդեն հայտարարվել է, շենքային պայմաններ պիտի ավելացնենք և 4-5 աշխատող ներգրավվենք», - ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքվ՝ հանդիպումը նախաձեռնել էր փոխվարչապետը և կրել է ճանաչողական նշանակություն: