25/07/2019 09:57
«Փաստ». ՀՅԴ-ն քաղաքական նոր շրջափուլ է սկսում
«Փաստ» թերթը գրում է, որ թերթի՝ ՀՅԴ-ական աղբյուրի փոխանցմամբ, Հայ Հեղափոխական դաշնակցությունը ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներից հետո հաջորդ փուլում սկսելու է հանրային լայն քննարկումներ, որոնք կայանալու են մարզերում։
Թերթը գրում է, որ նախատեսում են նաև քաղաքական լուրջ կոնֆերանսներ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում և Դիլիջանում, որոնց կհրավիրվեն փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչներ ու նեղ ոլորտային մասնագետներ (քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, մեդիափորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլն), որպեսզի վերլուծեն և գնահատականներ տան ՀՀ-ում ընթացող զարգացումների վերաբերյալ։
Տեղեկությունների համաձայն՝ այսպիսի ակտիվ քննարկումներից հետո կուսակցությունը հանդես է գալու բովանդակային հայտարարությամբ։