25/07/2019 13:20
Պենտագոնը պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց որևէ նախապայմանի
ԱՄՆ պաշտպանության նախարարության նորընտիր ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Պարսից ծոցում լարվածության էսկալացիայի և պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց որևէ նախապայմանի:
«Մենք փորձում ենք հասնել ապաէսկալացիայի», — մանրամասնել է նա:
Էսպերի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչներն առանց որևէ նախապայմանի պատրաստ են ցանկացած պահի և ցանկացած վայրում հանդիպել ԻԻՀ-ից գործընկերների հետ բանակցելու համար: