25/07/2019 18:41
Պերուում Ուբինաս հրաբխի շրջանից կտարհանեն բնակչությանը
Ուբինասի քաղաքապետ Իսաակ Թոլան ասել է, որ հինգշաբթի կսկսվի բնակիչների տարհանումը համանուն հրաբխի մոտ գնտվող բնակելի կետերից, հայտնում է «Andina» գործակալությանը։
«Այս անգամ Ուբինաս հրաբուխը մեծ քանակությամբ մոխիր է ժայթքում, իսկ երեկ հրաբուխը շիկացած քարեր է ժայթքել, ինչը վախեցրել է բնակչությանը, որը սկզբում չէր ցանկանում տարհանվել», - քաղաքապետի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Տարհանման գործընթացը տեղի կունենա փուլ առ փուլ, հինգշաբթի կտարհանվեն առաջին 500 հոգին, որոնք ապրում են հրաբխին ամենամոտ բնակավայրում, տեղեկացնում է գործակալությունը։
Պերուի իշխանություններն արտակարգ դրություն են մտցրել երկրի երեք դեպարտամենտներում Ուբինաս հրաբխի ակտիվանալու պատճառով։ Նախագահի և նախարարների խորհրդի հրամանագրի համաձայն՝ արտակարգ դրություն է հայտարարվել Մոկեգուա, Արեկիպա և Թաքնա դեպարտամենտներում։