25/07/2019 14:59
Ծիածանափայլ լեռները՝ թռչնի բարձրությունից (Տեսանյութ)
Հեքիաթային տեսարաններով կարողացել են հիանալ օդապարիկների փառատոնի մասնակիցները, որն անցկացվել է չինական Հանսյու գավառում: Այդ շրջանը հայտնի է իր ծիածանափայլ լանդշաֆթներով:
Փառատոնի մասնակիցները նշում են, որ թռչնի բարձրությունից վայրերն ավելի գունագեղ են, քան ներքևից: Ծիածանափայլ լեռները գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների: 2016 թվականին այնտեղ եղել է 1.5 մլն ճանապարհորդ, իսկ 2018թ.-ին այդ թիվը հասել է 2.3 միլիոնի: