25/07/2019 18:16
Եվրահանձնաժողովի ապագա ղեկավար. ՆԱՏՕ-ն ԵՄ-ի անվտանգության ապահովման գլխավոր կառույցն է
ՆԱՏՕ-ն այն կարևորագույն կառույցն է, որի վրա հենվում է Եվրամիության անվտանգությունն ու պաշտպանությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ապագա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
Արտաքին և ներքին անվտանգության հարցերը ֆոն դեր Լյայենը նշել է Եվրամիության համար կարևորագույնների թվում՝ քաղաքացիների կշռադատված զարգացման և բերեկեցության հետ մեկտեղ:
«Ճիշտ է մի բան. ընդհանուր պաշտպանությունը միշտ էլ կհենվի հիմնականում ՆԱՏՕ-ի ուսերին: Դա աշխարհում ուժեղագույն դաշինքն է», - ասել է նա՝ հիշեցնելով, որ դաշինքի մեջ մտնող 29 երկրների մեծ մասը Եվրամիության պետություններ են:
«Կան այլ ոլորտներ, որտեղ արդեն ԵՄ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն պետք է խաղա գլխավոր դերը: Ուստի մեզ անհրաժեշտ են ընթացակարգեր և կառույցներ: Դրա համար մեք ստեղծել ենք PESCO-ն՝ դաշինք ԵՄ-ի պաշտպանության նպատակով», - նշել է ֆոն դեր Լյայենը: