25/07/2019 19:21
Ֆրանսիացի զինվորական թռչելու է Լա Մանշի վրայով (Տեսանյութ)
Ֆրանսիացի զինվորական Ֆրանկի Զապատան ցուցադրել է իր նոր հայտնագործությունը՝ «Flyboard Air» ռեակտիվ հարթակը:
Ապարատն ունի հեռակառավարման վահանակ և վառելիքի բաք: Առանց վերալիցքավորման այն կարող է թռչել մինչև 10 րոպե:
Չնայած դրան՝ Զապատան արդեն հայտարարել է, որ դրանով մտադիր է հատել Լա Մանշը՝ ի պատիվ Լուի Բլերիոյի, որը 1909 թվականին կատարել էր Լա Մանշով առաջին թռիչքը: