25/07/2019 14:49
Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մոտ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Եգիպտոսում
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580: