25/07/2019 12:56
Շերեմետևոյում նախքան Երևան թռչելն օդանավը բախվել է ավտոսանդուղքին
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում օդանավի մեկնումից առաջ միջադեպ է գրանցվել: Ինքնագնաց սանդուղքը բախվել է օդանավին և վնասել դրա թիթեղվածքը: Այս մասին РБК-ին հայտնել են Nordwind ավիաընկերությունից:
«Օդանավի սպասարկման ժամանակ ավտոսանդուղքով վնասվել է Boeing 737-ի թիթեղվածքը, ինչի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները կմեկնեն պահուստային օդանավով: Հետաձգման ուղեցուցային ժամանակը կկազմի 30 րոպե », - ասել են РБК-ին Nordwind ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Միջադեպի մասին տեղեկատվությունը հաստատում է նաև «112» telegram-ալիքը:
Վերջին շաբաթվա ընթացքում սա երկրորդ միջադեպն է Մոսկվա-Երևան չվերթնը սպասարկող Nordwind ավիաընկերության հետ:
Հուլիսի 19-ին ուղևորներին ստիպված անհապաղ տարհանել էին օդանավից լ փչովի աստիճաններով՝ ծխի ազդանշանի միացման պատճառով: Չվերթը նախատեսված էր Boeing 737 օդանավով՝ 00: 45-ին: Օդանավում եղել է 187 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները: Թռիչքի ժամանակ սրահում զգացվել է տարօրինակ հոտ, որից հետո թռիչքը ընդհատվել էր: Փչովի սանդուղքով տարհանման ժամանակ 5 ուղևոր վնասվածք էր ստացել, երկուսին հոսպիտալացրել էին: