25/07/2019 10:36
Մհեր Գրիգորյանը, Արթուր Վանեցյանն ու Դավիթ Անանյանն այցելել են Բագրատաշենի սահմանային անցման կետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ երեկ այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ:
Փոխվարչապետը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին:
Պաշտոնյաները տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: