26/07/2019 09:44
«Փաստ». Սամվել Բաբայանի կողմնակիցները փորձում են ահաբեկել և սպառնալիքների միջոցով մարդկանց ակտիվացնել
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը և «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը բացահայտ աջակցում են Սամվել Բաբայանի՝ Արցախում ծավալած քաղաքական գործընթացներին։ Նրանք նախկինում էլ այդ մասին չեն թաքցրել:
Քանի որ Պետրոսյանը Արցախյան պատերազմի տարիներին եղել է Քարվաճառի գնդի հրամանատարը, իսկ ներկայումս Քարվաճառում են գտնվում իր նախկին գնդի զինվորներից ոմանք, նրանք այժմ իրենց աշխատանքները կենտրոնացրել են այդ ուղղությամբ, ի դեպ՝ փորձում են ազդեցություն ունենալ նաև Քարվաճառում ծառայող զինծառայողների վրա։
Ըստ Քարվաճառում բնակչության շրջանում տարածված լուրերի՝ Պետրոսյանն ու Մելքոնյանը փորձում են անգամ ահաբեկել և սպառնալիքների միջոցով մարդկանց ակտիվացնել։
«Փաստ» թերթի՝ Արցախից ստացած տեղեկությունների համաձայն, նրանք հիմնականում իրենց խոսքում նշում են, թե «եկել եք, ստեղ ապրում եք, բայց հեսա սրանք էս տարածքները հանձնելու են», նաև հայտարարում են, որ միայն Բաբայանը կարող է կանխել «հողերի հանձնման» գործընթացը»: