26/07/2019 11:27
Համոզված ենք՝ մեր հզորությունը գալիս է մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից ու երկրի հեղինակությունից. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ ստանձնել Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործառույթները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ փաստաթղթի մշակման համար հսկայական աշխատանք է կատարվել։
«Ինչու ենք որոշել մշակել նորը, պատճառները բազմաթիվ են, 12 տարի առաջ է ստեղծվել գործողը, որից հետո Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել», - ասաց նա։
Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ Արցախի շուրջ զարգացումները։
«Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնել անվտանգության հայեցակագը, մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից ու երկրի հեղինակությունից», - ասաց ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով՝ անհերքելի է, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի անվտանգության հարցերը փոխկապակցված են։
ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ անհրաժեշտ է ձևավորել փաստաթուղթ, որը կլինի ճկուն։