26/07/2019 19:14
Հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպել Հոնգկոնգի օդանավակայանում
Հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպել Հոնգկոնգի օդանավակայանում՝ նպատակ ունենալով գրավել արտասահմանյան պետությունների ուշադրությունն արտահանձման մասին օրենքի դեմ տևական պայքարին:
Օդանավակայանի աշխատակիցները ևս միացել են ակցիային: Նրանք ժամանման սրահում զբոսաշրջիկներին թռուցիկներ են բաժանում, հայտնում է RTHK ալիքը:
Բողոքավորները նաև բազմալեզու պաստառներ են ամրացրել տարածքում։