26/07/2019 19:07
Չինաստանում հրապարակել են զեկույց, որտեղ խոսվում է ԱՄՆ-ում ռասայական խտրականության մասին
ԱՄՆ-ում ռասայական խտրականության խնդիրը վկայում է հանուն մարդու իրավունքների պայքարի՝ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության ապարդյունությունը:
Այս դիրքորոշումն է արտացոլում այն զեկույցը, որն ուրբաթ հրապարակել է ՉԺՀ-ի Մարդու իրավունքների ուսումնասիրման ընկերությունը:
«ԱՄՆ-ն իրեն ներկայացնում է որպես «մարդու իրավունքների պաշտպան», սակայն ունակ չէ և չի ձգտում լուծելու սեփական ներքին հակասությունները, որոնք վերաբերում են ռասայական խտրականությանը։ Դա վկայում է կառուցվածքային թերությունների մասին և ապացուցում է «ամերիկյան յուրահատկությամբ մարդու իրավունքների» ոչ պիտանի լինելը: ՉԺՀ-ի Մարդու իրավունքների ուսումնասիրման ընկերությունը կարծում է, որ այս խնդիրը Միացյալ Նահանգներում ծագել Է պատմական պատճառներով և մեր ժամանակներում հույժ քաղաքականացված է», - ասված է զեկույցում։
«ԱՄՆ-ն ունակ չէ գտնել ռասայական խտրականության հարցում արատավոր շրջանից դուրս գալու ելքը», - ընդգծել են զեկույցում: