26/07/2019 19:25
Ընձառյուծը բնակելի տուն է մտել ու կերել տանտիրոջը
Հնդկական Ռաջաստանում ընձառյուծը մուտք է գործել բնակելի տուն և սպանել հասուն տղամարդու, փոխանցում է «The Times of India»-ն:
Նշվում է, որ տանտերը քնած էր, երբ գիշատիչը բռնել է նրա պարանոցից և փողոց դուրս բերել:
Հարևանները դուրս են վազել՝ լսելով նրա հարազատների ճիչը: Տղամարդու դին հայտնաբերվել է անտառում: Ընձառյուծը հասցրել էր ուտել նրա ոտքը:
Տեղի բնակիչներն իշխանություններից պահանջում են սպանել կենդանուն: