26/07/2019 19:01
Լուկաշենկոն հայտարարել է, որ «չի վաճառի» Ռուսաստանի հետ հարաբերությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ մի գումարի դիմաց և երբեք չի խզի Մինսկի և Մոսկվայի հարաբերությունները, հայտնում է РИА «Новости»-ն:
Նման հայտարարությամբ նա պատասխանել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչի հայտարարությանը, որում դիվանագետը նշել էր, որ Ռիգան անհանգստացած է Մինսկի և Մոսկվայի ինտեգրման խորացումով:
«Դա մեր Ռուսաստանն է, դա մեր մարդիկ են, որոնք մեզ հարգում են», - ավելացրել է Լուկաշենկոն:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բելառուսն ինքնիշխան պետություն է: