26/07/2019 13:08
Էկվադորը Վենեսուելայի հետ վիզային ռեժիմ է սահմանել
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է հրամանագրի ստորագրման մասին, որով Վենեսուելայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է սահմանվում:
Ըստ նախագահի՝ երկրում գտնվող վենեսուելցիների համար գործելու է առանձին տեսակի վիզային ռեժիմ: Նրանք երկրում գտնվելու թույլտվություն կստանան՝ էկվադորական օրենքները չխախտելու դեպքում:
Մորենոն հավելել է, որ երկիրն այլևս չի կարող մեծ քանակությամբ միգրանտներ ընդունել: