26/07/2019 11:46
Ռուս-վրացական պատերազմը ավելի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քան Ապրիլյան պատերազմը. ԱԽ քարտուղար
Ռուս-վրացական պատերազմը ավելի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քան Ապրիլյան պատերազմը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Վրաստանի հետ հարաբերություններում արդեն բավականին դրական տեղաշարժ կա։ Ակտիվ աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ հասկանալու, թե որ ուղղությամբ կկարողանանք Վրաստանի հետ աշխատել», - ասաց նա։
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա ասաց, որ դրանցում ևս դրական տեղաշարժ կա։
«Ակտիվ քննարկում կա էներգետիկ ոլորտում համատեղ աշխատելու», - ասաց նա։