26/07/2019 11:08
Հայերի ցեղասպանության մասին ֆիլմը հավակնում է «Էմմի» մրցանակի
Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» օսկարակիր վավերագրական ֆիլմը հավակնում է արժանանալ «Էմմի» մրցանակի՝ լավագույն պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում:
Այս մասին հայտնում է ANCA-ն:
Հիշեցնենք, որ Բերլինգերի կինոնկարը արժանացել է «Օսկարի» 2017 թվականին: Դրանում նկարահանվել են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Քրիսթիան Բեյլը և այլ դերասանները, նաև` Հայաստանում ամերիկացի նախկին դեսպան Ջոն Էվանսը: