26/07/2019 11:54
Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է Ռադայի ընտրությունների վերջնական արդյունքները
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է էլեկտրոնային արձանագրությունների 100 տոկոսը: Գերագույն Ռադա է անցել 5 կուսակցություն:
«Ժողովրդի ծառան» հավաքում է ձայների 43,16 տոկոսը, «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակը»՝ 13,05 տոկոս «Բատկիվշինան»՝ 8,18 տոկոս, «Եվրոպական համերաշխությունը»՝ 8,10 տոկոս և «Ձայնը»՝ 5,82 տոկոս:
Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունները մեկնարկել էին հուլիսի 21-ին: