26/07/2019 12:12
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել
Իրանը հուլիսի 25-ի գիշերը փորձարկել է միջին հեռավորության բալիստիկ հրթիռ, որն անցել է մոտ 1000 կիլոմետր, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմին:
«Չնայած Shabab-3 հրթիռը վտանգ չէր ներկայացնում ԱՄՆ նավերին կամ ռազմակայաններին, սակայն հետախուզության տվյալով՝ Իրանը փորձարկումներն իրականացնում է հրթիռների հեռավորությունն ու թիրախ խուցելու ճշգրտությունը լավացնելու համար»,- հայտարարել է Twitter-ում հեռուստաալիքի վերլուծաբան Բարբարա Սթարը:
Միևնույն ժամանակ, Իրանից չեն հայտնել հրթիռային փորձարկումների մասին: