27/07/2019 14:00
Այս շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ
Հուլիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան1300 կրակոց, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերն առաջնագծում շարունակում են հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: