27/07/2019 10:09
«Ժամանակ». Արմավիրի մարզպետն ու փոխմարզպետը կանգնած են շուկա կառուցելու թույլտվության հետևում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վերջերս Էջմիածին-Արմավիր ճանապարհին բացվեց հերթական «գյուղատնտեսական շուկան»: Այդ հատվածում նախկինում էին գյուղմթերքի առևտուր կատարում, բայց հիմա այդ առևտրին օրինական տեսք տրվեց. գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ասֆալտապատեցին, և այն վերածվեց գիշերային գյուղատնտեսական մեծածախ շուկայի:
Ըստ որոշ տեղեկությունների՝ գյուղնշանակության հողի վրա նման շուկա կառուցելու թույլտվության հետևում կանգնած են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։