29/07/2019 19:19
Եթե ժամանակին Ադրբեջանի սադրանքները «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից զինադադարի խախտման դեպքերին և ֆեյսբուքյան էջում գրել.
«Մի շաբաթ առաջ անդրադարձել էի սահմանային իրավիճակին և նշել, որ ադրբեջանական կողմը երկու տասնօրյակ է սադրանքների տեղեկատվական նախապատրաստության փուլում է: Ցավոք, մեկ շաբաթ անց զոհ և վիրավորներ ունենք:
Այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի ուղղությամբ, հայկական կողմը, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Այս փուլում, Տավուշի և Վայոց ձորի ուղղությամբ, ադրբեջանական սադրանքները թեև վտանգավոր են, սակայն «մանյովրային» բնույթի են: Եթե ժամանակին դրանք «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել, նաև՝ սահմանագծի այլ ուղղություններ»: