29/07/2019 14:40
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
Նախօրեին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ զինծառայողի վիճակը բավարար է։
«Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառոկորդի կրակից», - Facebook-յան իր էջում գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։