29/07/2019 11:11
Երվանդ Վարոսյան. Շուրջ 50 փաստաբան պատրաստակամ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը
Դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատժելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին, այս մասին Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուն:
«Կարժում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ։
Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբան իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։
Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի։
Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա», - գրել է Երվանդ Վարոսյանը: