29/07/2019 18:18
Թեհրանում մեկնաբանել են Իրանի ժողովրդի հետ «խոսելու» Պոմպեոյի ցանկությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրան այցելելու և Իրանի ժողովրդի հետ խոսելու մտադրությունը հոգեբանական պատերազմ է, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուասվին:
Ավելի վաղ Պոմպեոն հայտնել էր, որ Իրանը չի ընդունել Թեհրան այցելելու և Իրանի ժողովրդի հետ խոսելու իր առաջարկը: Այս մասին Պոմպեոն ասել էր իր հարցազրույցներից մեկում:
Նրա խոսքով՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մշտապես այցելում է ԱՄՆ, որտեղ ազատ խոսելու իրավունք ունի:
«Իրանցի լրագրողները աբզմիցս նրան հրավիրել են հարցազրույցի, սակայն նրանք մերժել են: Զարմանալի է, որ նրանք նորից բարձրացնում են այդ թեման», - Fars-ը մեջբերում է Մուսավիին, որը այդ մասին Պոմպեոյի հայտարարությունը անազնիվ, «հոգեբանական գործողությունների» բառերի մաս է անվանել:
Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը հնարավոր է այն ժամանակ, երբ կորոշվի դրա օրակարգը և պարզ կդառնա, որ նման հանդիպումը գործնական արդյունքներ կբերի, սակայն, Մուսավին հավելել է, որ ԱՄՆ-ն, իրականում խուսափում է Իրանի հետ երկխոսությունից: