29/07/2019 10:30
Չինաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի
Չինաստանի հարավարևմտյան Հույչժոու գավառում սողանքից զոհերի թիվը հասել է 38-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր 26 զոհի և 25 անհետ կորածի մասին։
Սողանքը տեղի է ունեցել անցած երեքշաբթի, Լյուպանշույ օկրուգի Շույչեն գավառում ժամը 21.20-ին։ Այն վնասել է 23 տնային տնտեսություն, ընդ որում՝ ավելի քան 20 շինություն, ներառյալ բնակելի տներ, լրիվ թաղվել են հողի տակ։
Որոնումները չեն դադարել հանգստյան օրերին։