29/07/2019 19:50
Ֆրանսիայում հրաբուխ է ակտիվացել
Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում երկուշաբթի սեյսմիկ ակտիվության փուլ է մտել Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը: Այդ մասին հաղորդել Է կղզու պրեֆեկտուրան:
«Այսօր տեղական ժամանակով 05:13-ին սեյսմիկ ակտիվությունից հետո արձանագրվել է մագմայի բարձրացում դեպի մակերեւույթ»,- ասած է հաղորդագրության մեջ:
Պիտոն դը լա Ֆուռնեզի հրաբախագիտական դիտարանի տվյալներով՝ ակտիվության աղբյուրը գտնվում է հրաբխի հյուսիսյաին կողմում: Կղզու իշխանությունները հայտարարել են տագնապ՝ սահմանելով դեպի այդ շրջան մարդկանց մուտքի և մերձակայքում ինքնաթիռների վայրէջքի արգելք: Պիտոն դը լա Ֆուռնեզ լեռը գտնվում է Ռեյունիոնի հարավ - արևելքում:
Այդ վահանաձև հրաբուխը2632 մետր բարձրությամբ՝ շուրջ 8 կիլոմետր տարմագծով հրաբխագոգով մտնում է մոլորակի վրա առավել ակտիվների թվի մեջ: XVII դարից ի վեր արձանագրվել է դրա ավելի քան 150 ժայթքում: