29/07/2019 16:05
Հորդանանում բացվել է ռազմատեխնիկայի առաջին ստորջրյա թանգարանը (Տեսանյութ)
Հորդանանում բացվել է երկրի առաջին ստորջրյա թանգարանը: Ցուցանմուշների շարքում են տանկեր, զենիթային սպառազինություն, ԲՏՌ և շտապ օգնության մեքենաներ: Մեկ շաբաթում իշխանությունները խորտակել են 19 միավոր ռազմատեխնիկա:
Ցուցահանդեսը տեղակայված է Ակաբա զբոսաշրջային բնակավայրի ափերի հարևանությամբ: Բոլոր մեքենաները մինչ խորտակելը մշակվել են, մաքրվել վտանգավոր նյութերից: