29/07/2019 10:57
Քաբուլում վարչապետի թեկնածուի գրասենյակի վրա հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել
Առնվազն 20 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել Աֆղանստանի փոխնախագահի թեկնածու Ամրուլ Սալեհի Քաբուլում գտնվող գրասենյակում որոտացած պայթյունի հետևանքով:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հարձակվողները սկզբում պայթյուն են կազմակերպել, այնուհետեև գրասենյակում հրաձգություն իրականացրել:
Հարձակման հետևանքով Սալեհը թեթև վիրավորում է ստացել: Աֆղանցի զինվորականները 4 գրոհայինի են սպանել: