30/07/2019 12:06
Նեյմարը խուսափել է բռնաբարության մեղադրանքով դատից
«Պարի Սան Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին բռնաբարության մեղադրանք չի առաջադրվի:
Ինչպես հայտնում է UOL Esporte-ն՝ քննության շրջանակում ոստիկանությունը 27-ամյա ֆուտբոլիստի կողմից հանցագործության ապացույցներ չի գտել:
Բացի այդ, իրավապահները պարզել են ֆուտբոլիստին բռնաբարության համար մեղադրող աղջկա բազմաթիվ իրարամերժ վկայություններ:
Նեյմարի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները: