30/07/2019 20:13
Թեհրանի նախկին քաղաքապետին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել
Թեհրանի նախկին քաղաքապետ և նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆիին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել, հայտնում է Mehr-ը` հղում անելով դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Էսմաէլիին:
Ինչպես նշել է դատական մարմինների ներկայացուցիչը՝ Նաջաֆին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել «քիսասի»՝ պատժի ըստ իսլամական իրավունքի, որն ըստ ծանրության հավասար է կատարված հանցագործությանը: Թեհրանի նախկին քաղաքապետի կնոջ վրա կրակել էին մայիսի վերջին Թեհրանի հյուսիսում գտգնվող էլիտար շրջանում:
Նաջաֆին անձամբ էր հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին և խոստովանել կնոջ սպանությունը՝ հայտարարելով, որ այն տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների պատճառով: Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի օգոստոսից մինչև 2018-ի ապրիլ:
Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա նաև գլխավորել է կրթության և բարձրագույն կրթության նախարարությունը: