30/07/2019 10:45
2020-ին ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75 մլն դոլար
2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75մլն դոլար, Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
««Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար:
Համեմատության համար նշեմ, որ 2019թ. այդ գումարը $6.4մլն էր, 2018-ին` $6.80մլն, 2017-ին` $26.41մլն, 2016-ին` $23.10մլն:
2020թ. նախատեսված գումարից`
$100.000 կտրամադրվի կրթության ոլորտին,
$800.000 տնտեսական զարգացման ոլորտին,
$3.100.000 ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին,
$1.500.000 անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար):
Մնացածը` այլ ոլորտներին:
«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011թ.` $45.2մլն:
Սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեյով նախատեսված օգնությունն է: Իհարկե չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա», - նշել է նա։