30/07/2019 13:33
Բոլթոնը հաստատել է ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության հաջող փորձարկումը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համատեղ հաջող փորձարկումը:
«ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վաղեմի համագործակցությունը մեծ առաջընթացի է հասել: Հաջող փորձարկումը 2 երկրների ազգային անվտանգության համար ոչ միայն նշաձող էր, այլև օգնել է Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգությանը»,- Twitter-ում նշել է Բոլթոնը:
Նա տեղադրել է Jerusalem Post պարբերականում հրապարակված հոդվածի հղումը, որում ներկայացված են Ալյասկայում որսող հրթիռների 10-օրյա փորձարկումները: Պարբերականի տեղեկություններով՝ սա Իսրայելի սահմաններից դուրս հրթիռների առաջին փորձարկումն էր:
«Հեց-3» («Նետ-3») հրթիռը 2 երկրները մշակում են իսրայելական ՀՀՊ «վերին էշելոնի» ուժեղացման համար, որը, ըստ դրա ճարտարապետների մտահղացման, պետք է արդյունավետ հակազդի պոտենցիալ սպառնալիքներին՝ պաղեստինցի գրոհայինների զինանոցի ինքնաշեն ռեակտիվ արկերից մինչև իրանական բալիստիկ հրթիռներ: