30/07/2019 09:59
«Ժողովուրդ». ՌԴ դեսպանը Հրայր Թովմասյանին հորդորել է ցանկացած պարագայում մնալ և աշխատել իր ցմահ պաշտոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` վերջինիս նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օր օրի սեղմվող օղակը, որով պահանջվում է Թովմասյանի հրաժարականը ՍԴ նախագահի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ դեսպանը այդ հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի Հ. Թովմասյանին հորդորի ցանկացած պարագայում մնալ և աշխատել իր ցմահ պաշտոնում: Ու հետաքրքիրն այն է, որ էլի են եղել դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք նույն հորդորով զրուցել են Հրայր Թովմասյանի հետ՝ առաջարկելով իրենց ծառայությունը՝ դիմակայելու ճնշումներին»: