30/07/2019 11:00
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ է ցուցմունքներ տալ Էր Ռիադի դեմ
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը՝ Խալիդ Շեյխ Մուհամեդը, պատրաստ է հանդես գալ դատարանում և պատշտպանել ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ այն բանի փոխարեն, որ իշխանություններն իր դեմ մահապատիժ չեն կիրառի, հայտնել է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշում է թերթը, այդ առաջարկությունը տեղ է գտել ահաբեկչի նամակում, որը դատարանին են ներկայացրել հայց հարուցած հարազատների և որոշ ընկերությունների փաստաբանները, որոնք ձգտում են փոխհատուցումների հասնել Էր Ռիադից:
Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեչական կազմակերպության ֆինանսավորման և օժանդակման մեջ, որը կազմակերպել է ահաբեկչական գործողությունը, երբ մարդատար ինքնաթիռները զավթած ահաբեկիչները դրանք ուղղել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի և Պենտագոնի շենքերի վրա:
Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 3 հազար մարդ: