30/07/2019 18:23
ԱՄՆ Սենատը չի կարողացել չեղարկել Ռիադին զենքի մատակարարումների մասին Թրամփի որոշումը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չկարողացավ հաղթահարել Կոնգրեսի երեք բանաձևերի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վետոն, որոնք կոչ էին անում վարչակազմին որոշ զինատեսակներ չվաճառել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին:
Քվեարկության արդյունքով՝ 45 սենատոր կողմ է եղել վետոն հաղթահարելուն, 40-ը՝ դեմ։ Վետոն հաղթահարելու համար պահանջվում է 100 տեղանոց Սենատի ձայների երկու երրորդը։
Ավելի վաղ Թրամփը վետո էր դրել այն բանաձևերի վրա, որոնք պահանջում էին սառեցնել ավելի քան 8 մլրդ դոլար արժողությամբ զենքի վաճառքը։ Վարչակազմի հայտարարությամբ՝ դա են պահանջում տարածաշրջանում դաշնակիցների աջակցության շահերը՝ Իրանի կողմից սպառնալիքի պայմաններում։ Թրամփն ասում է, որ վաճառքն արգելելը կթուլացնի ԱՄՆ մրցունակությունը զենքի շուկայում եւ կվնասի գործընկերների հետ հարաբերություններին։