30/07/2019 13:20
Բրազիլիայի բանտերից մեկում խռովության հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի
Բրազիլիայում բանտային խռովության հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի, 17 մարդ գլխատվել է, 41-ը մահացել շնչահեղձ լինելուց: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Պարա նահանգի պատժական համակարգի գլխավոր վարչությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր 52 զոհի մասին: Անկարգություններն սկսվել են հուլիսի 29-ին առավոտյան ժամը յոթին և շարունակվել մինչև կեսօր: Ավելի ուշ այն հարկաբաժիններում, որտեղ տեղի են ունցել ընդհարումները, հրդեհ է սկսվել, և բանտարկյալներից շատերը մահացել են շնչահեղձությունից:
Իշխանությունները մի քանի ժամ չեն կարողացել մտնել շենք, որտեղ տեղի է ունեցել խռովությունը, և պազել զոհերի ստույգ թիվը: Վարչության տեղեկատվությամբ՝ ընդհարումները տեղի են ունեցել երկու մրցակցող խմբավորումների միջև, որոնք զբաղվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ: