30/07/2019 12:49
Հոնկոնգում ցուցարարները պիկ ժամին խախտել են մետրոյի աշխատանքը
Հոնկոնգում արտահանձնման օրինագծի ընդդիմադիրները խախտել են մետրոյի կայարանների բնականոն աշխատանքն՝ արգելափակելով գնացքների մեկնումը պիկ ժամին, հայտնել է RTHK հեռուստառադիոկորպորացիան:
Նշվում է, որ բողոքավորները կանգնել են վագոնների դռների միջև ընկած գծին և այդ կերպ գնացքներին թույլ չեն տվել մեկնել: Ուղևորները, որոնք ցուցարարների համար տարբերիչ սև հագուստ են հագել, սկսել են արգելափակել դռները տեղական ժամանակով 07:30-ին:
Հոնկոնգում ընդգրկուն բողոքներն սկսվել են հունիսին արտահանձման մասին օրենքում ուղղումների քննարկման պատճառով, որոնք հավանության արժանանալու դեպքում Հոնկոնգին թույլ կտան կասկածյալներին հանձնել այն իրավասություններին, որոնց հետ ինքն արտահանձման համաձայնագիր չունի, այդ թվում՝ Տայվանին, Մակաոյին և Չինաստանի մայրցամաքային մասին: