30/07/2019 17:14
Մոտ 114 հազար մարդ հունիսին ստիպված է եղել իր տունը լքել Սիրիայում
Մոտ 114 հազար մարդ է ստիպված եղել լքել իր տունը Սիրիայում 2019 թվականի հունիսի ընթացքում, ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում:
Վարչության տվյալով՝ հունիսին 113 հազար 936 մարդ հարկադրված է եղել փոխել բնակության վայրը Սիրիայում:
Նրանց 70 տոկոսից ավելին (82 հազար 302 մարդ) լքել է իր տունն Իդլիբում և 27 հազար 741 մարդ՝ Հալեպում: ՄԱԿ-ի վարչությունում նշում են, որ մարդկանց զանգվածային վերաբնակումը տեղի է ունենում Իդլիբի հարավում, Համայի նահանգի հյուսիսում և Հալեպի արևմտյան մասում շարունակվող մարտական գործողությունների պատճառով: Ավելի վաղ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել էր, որ ընթացիկ տարվա ապրիլից մինչև հուլիսի կեսերը Իդլիբի և Համայի նահանգներում իրենց տները լքել են 440 հազար բնակիչներ, որոնցից շատերը կացարանը փոխել են մի քանի անգամ: