31/07/2019 17:25
Brexit-ի նախարարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա սահմանված ժամկետում
Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլին Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին, անկախ նրանից՝ կողմերին կհաջողվի՞ համաձայնության հասնել հետագա համագործակցության պայմանների շուրջ:
Այդ մասին Բարքլին գրել է Twitter-ի իր էջում:
«Խոսակցություն ունեցա Միշել Բառնիեի հետ և պարզորոշ ներկայացրեցի մեր դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք հասնել գործարքի կնքման, բայց ԵՄ-ն հոկտեմբերի 31-ին կլքենք դրա հետ կամ առանց դրա», - գրել է նախարարը: