31/07/2019 17:57
Բակո Սահակյանն Արցախի թեմի առաջնորդի, ԱԽ անդամների և կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Անվտանգության խորհրդի անդամների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: