31/07/2019 19:22
Բոլթոնը հաստատել է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն դուրս կգա ՄՓՀՀՊ-ից
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չորեքշաբթի վստահեցրել է, որ երկիրը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա օգոստոսի 2-ին:
ՄՓՀՀՊ-ն կնքվել է 1987 թվականին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև, որի իրավահաջորդը դարձել է Ռուսաստանը:
Պայմանագիրց դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել Էր կես տարի առաջ:
«Այս ուրբաթ օրն իրենով կնշանավորի պայմանագրի պաշտոնական դադարեցումը, քանի որ ԱՄՆ-ն դուրս կգա դրանից»,- հայտարարել է Բոլթոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում: