31/07/2019 17:02
Կրետեի ափերին 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Կրետե կղզու մոտակայքում չորեքշաբթի առավոտյան 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնից (EMSC):
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 4.40-ին (Երևանի ժամանակով 8.40-ին):
Էպիկենտրոնը գտնվել է Իրակլիոնա քաղաքից 16 կմ արևմուտք: Օջախը եղել է 80 կմ խորությամբ:
Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: