31/07/2019 12:49
Սեուլում կարծում են, որ ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել
ԿԺԴՀ-ն չորեքշաբթի փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռի փորձարկում է իրականացրել, որոնք այն նույն տիպի են եղել, ինչ և մեկ շաբաթ առաջ: Ինչպես հայտնել է «Yonhap» գործակալությունը, այս եզրակացությանն են եկել Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեում:
Ավելի վաղ նշված կոմիտեն հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռի փորձարկում է իրականացրել, որոնք անցել են 250 կմ: Փհենյանի նոր հրթիռային արձակումը կատարվել է Համգյոն-Նամդոյի նահանգի Հոդո թերակղզուց, որը գտնվում է երկրի արևելյան ծովափին:
Հրթիռներն ընկել են Ճապոնական ծովը: ԿԺԴՀ-ի նախորդ հրթիռային արձակումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։