31/07/2019 14:50
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է կրճատել ԱՄՆ պաշտպանական բյուջեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «C-Span» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է կրճատել երկրի պաշտպանական բյուջեն:
«Մենք այսօր հզոր զինված ուժեր ունենք, ավելի ուժեղ՝ նախկին բյուջեի ընդունումից հետո: Եվ հետո, ես կկարողանամ որոշակիորեն կրճատել բյուջեն: Մենք ստիպված էինք թարմացնել մեր սպառազինությունը», - ասել է Թրամփը:
Հարցին՝ նա մտադի՞ր է կրճատել բյուջեն, Թրամփը պատասխանել է՝ «միանշանակ»: