01/08/2019 14:15
Արդարադատության նախարարը չի մեկնաբանում՝ արդյոք քաղաքական հետապնդու՞մ է դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը
Դատական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Մենք արդեն մշակել ենք նախագիծը, երևի շուտով հանրային քննարկման կդնենք», - ասաց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, մասնաավորապես փաստին, որ ըստ դատավորի իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Արդարադատության նախարարն ասաց՝ պետք է սպասել։
«Սպասենք հրապարակային դատաքննության, եթե կհասնի գործը, ես չեմ կարող մեկնաբանել», - ասաց նա։