01/08/2019 13:32
ԱԺ պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին մեղարդանք է առաջադրվել զինծառայությունից խուսափելու համար։
Այսօր առավոտյան Քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ըստ տարբեր աղբյուրների, Ս. Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից, սակայն, Aysor.am-ին ոչ հաստատում, ոչ էլ հերքում են այդ տեղեկությունը։
Նույն հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար, մեղադրանք է առաջադրվել նաև Թ.Մանուկյանին։