01/08/2019 12:50
Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։
«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆեյսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ է տարածել Եռաբլուրից։
Այն նկարահանված է Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանների հատվածում և դրանում երևում է, որ շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ է լցված։